2022 թվականի աշխարհի լավագույն համալսարանը
Կրթություն, գիտություն
15:59 04/09/2021
Աշխարհ

2022 թվականի աշխարհի լավագույն համալսարանը

Times Higher Education-ի (THE World University Rankings 2022) վարկածով՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը կրկին դարձել է աշխարհի լավագույն 200 համալսարաններից առաջատարը։ Այս մասին տեղեկանում  ենք «topuniversities.com»-ից։

Վեցերորդ տարին անընդմեջ բրիտանական համալսարանն այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում: Աշխարհի լավագույն համալսարանների հնգյակում են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա):

Հաջորդում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը (ԱՄՆ), Յեյլի համալսարանը (ԱՄՆ) և Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ):

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանը վարկանիշում 158-րդ տեղում է զբաղեցրել։ Սա Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցության ողջ ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

 

Placeholder
2022 թվականի աշխարհի լավագույն համալսարանը