Իտալիայում հրաձգության պատճառով 8 վիրավոր կա
Իրավունք
13:30 04/09/2021
Աշխարհ

Իտալիայում հրաձգության պատճառով 8 վիրավոր կա

Իտալական Տրիեստ քաղաքում հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է «ilpiccolo.gelocal.it» թերթը։

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, կոնֆլիկտի պատճառն ինչ-որ «պատժիչ առաքելությունն» է եղել:

Կրակ բացածներից երկուսը բերման են ենթարկվել հետապնդումից հետո, որի ընթացքում եղել են նաև կրակոցներ: Տուժածներից մեկի վիճակը ծանր է:

 

Placeholder
Իտալիայում հրաձգության պատճառով 8 վիրավոր կա