Կախա Կալաձեն առաջարկում է քաղաքապետերի թեկնածուներին թմրանյութերի թեստ հանձնել
Քաղաքական
17:44 04/09/2021
Տարածաշրջան

Կախա Կալաձեն առաջարկում է քաղաքապետերի թեկնածուներին թմրանյութերի թեստ հանձնել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով քաղաքապետերի թեկնածուներին հանձնել թմրանյութերի թեստ։

«Մենք պետք է այդ հետազոտությունն անցնենք՝ ցույց տալու հասարակությանը, թե որքան մաքուր ենք»,-ասել է նա։


Վրացական լրատվամիջոցի համաձայն, Կալաձեն պատրաստվում է այդ հետազոտությունն անցնել սեպտեմբերի 6-ին։

««Թմրանյութը սպանում է», «ոչ թմրամիջոցներին»  պրոպագանդան շատ կարևոր է։ ԵՍ չգիտեմ, թե ինչու օրենքը դա չի նախատեսում։ Խորհրդարանի պատգամավորներն էլ պետք է նարկոդիսպանսերից տեղեկանք ներկայացնեն։ Չեմ հասկանում, թե ինչու նույն պահանջը չի տարածվում քաղաքապետերի թեկնածուների վրա»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 2-ին համայնքապետերի ընտրություններ են նշանակված։
 

Placeholder