04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել
Տարածաշրջան
18:05 04/09/2021
ԼՂՀ

04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել  և Ստեփանակերտ են տեղափոխել հայկական կողմի ևս մեկ զինծառայողի աճյուն:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրա ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ծառայությունից հիշեցնում են, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Placeholder
04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել