Համավարակի ընթացքում  օդի  որակը լավացել է
Աշխարհում
11:35 04/09/2021
Հայաստան

Համավարակի ընթացքում օդի որակը լավացել է

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաունը, երբ միլիոնավոր մարդիկ փակված էին տներում, արտադրական ձեռնարկությունները չէին աշխատում, ավտոճանապարհներն ազատ էին ու գրեթե չկար օդային հաղորդակցություն,  հանգեցրել է օդի որակի լավացմանը՝ հատկապես քաղաքային բնակավայրերում։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին վկայում է Համաշխարհային մետորոլոգիական կազմակերպության զեկույցը։

Նշվում է, որ շատ քաղաքաբնակներ առաջին անգամ տեսել են կապույտ ու պարզ երկինք կեղտոտ ամպերի փոխարեն։ Սակայն, աշխարհի տարբեր մասերում հրդեհների և ավազի փոթորիկների պատճառով օդի աղտոտվածության թույլատրելի մակարդակը դուրս է եկել սանդղակից նույնիսկ համավարակի ընթացքում։

Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ օդի որակը, մեծապես կախված է մարդու գործունեությունից,  սերտորեն կապված է կլիմայի փոփոխության հետ: Նրանք հաստատել են, որ 2020 թվականին ՝ տնտեսական ճգնաժամի ընթացքում, օդն աղտոտող մարդածին արտանետումները զգալիորեն նվազել են:

Միաժամանակ ծայրահեղ օդերևութաբանական իրադարձությունները հաճախակի դարձան, որոնցից շատերը ավազի և փոշու փոթորիկների, ինչպես նաև անտառային հրդեհների պատճառ են դարձել:

Այդ միտումը պահպանվել է նաև 2021-ին։ Արդեն այս տարի լայնածավալ անտառային հրդեհներ են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Սիբիրում։

Placeholder
Համավարակի ընթացքում օդի որակը լավացել է