Զոհված զինվորների որոնման հարցում ԿԽՄԿ-ն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ
Քաղաքական
20:15 06/09/2021
Տարածաշրջան

Զոհված զինվորների որոնման հարցում ԿԽՄԿ-ն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ

ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ՝  հումանիտար հարցերում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Աշխատանքի հիմնական ուղղությունը զոհված զինվորների մարմինների որոնումն է»,-ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը։

«Տարածաշրջան ռուսական խաղաղապահ ուժերի ժամանումից ի վեր մենք աշխատում ենք նրանց հետ: Եվ մեր համագործակցությունը շատ սերտ է: Իմ գործընկերները շատ հաճախ հանդիպում են խաղաղապահ ուժերի հրամանատարության և դաշտերում գտնվող զինվորների և սպաների հետ»,- հայտնել է նա:

Ասլանովը նաև ընդգծել է, որ այս պահին աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որոնք հանձնվում են նրանց ընտանիքներին: 
 

Placeholder
Զոհված զինվորների որոնման հարցում ԿԽՄԿ-ն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ