Արցախի բռնազավթված տարածքներում 160 ադրբեջանցի մահացել կամ վիրավորվել է ականների պայթյուններից
Քաղաքական
15:07 06/09/2021
Տարածաշրջան

Արցախի բռնազավթված տարածքներում 160 ադրբեջանցի մահացել կամ վիրավորվել է ականների պայթյուններից

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազվթված ԼՂ տարածքներում ականների պայթյունի հետևանքով Ադրբեջանի 160 քաղաքացի է մահացել կամ վիրավորվել։ Նման  տեղեկատվություն է հրապարակել այդ երկրի ԱԳ նախարարությունը։

Պատերազմի ավարատից ի վեր Ադրբեջանն օկուպացրած տարածքներում ականազերծել է 15 510 հա տարածք, որտեղ եղել է 46 486 ական ու չպայթած զինամթերք։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի, Վարանդայի, Կովսականի ականապատ տարածքների քարտեզները՝ 30 գերու վերադարձի դիմաց։

Placeholder