Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները.  Խոակին Կապառոս
Սպորտ
10:31 06/09/2021
Հայաստան

Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Խոակին Կապառոս

«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները»,- հետխաղային ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ մեկնաբանելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում Գերմանիայի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է 0։6 հաշվով: 

Նա նշել է, երբ չեն խաղում համապատասխան ռիթմով, հաապատասխան պրեսինգ չեն իրագործում, նման ավարտ է ունենում:

«Առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, այսպես է ամեն ինչ ստացվում»,- ասել է  Խոակին Կապառոսը:

Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։

Placeholder
Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Խոակին Կապառոս