39 տարվա կոմայից հետո մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժան-Պիեռ Ադամսը
Աշխարհում
18:22 06/09/2021
Աշխարհ

39 տարվա կոմայից հետո մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժան-Պիեռ Ադամսը

73 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ժան-Պիեռ Ադամսը, որը վերջին 39 տարին կոմայի մեջ էր անցկացրել վիրահատությունից հետո: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ադամսը կոմայից չէր արթնացել ծնկի սովորական վիրահատության համար Լիոնի հիվանդանոցում տեղի ունեցած անզգայացման սխալի պատճառով, որը կատարել էր 1982 թվականի մարտի 17-ին:
Նա մահացել է այսօր առավոտյան՝ Նիմի համալսարանական հիվանդանոցում:

Ֆրանսիայի հավաքականի կազմում 22 միջազգային խաղերի հաղթող Ադամսը  վիրահատությունից առաջ «հիանալի մարզավիճակում» էր, որը կատարվել էր 34 տարեկանում։

Ֆուտբոլիստին անզգայացնող դեղամիջոց էին տվել, որը պետք է նրա վրա ազդեր մի քանի ժամով, սակայն նա երբեք չարթնացավ։ Պաշտպանը, որ ծնվել էր 1948 թվականին Սենեգալում, Դակարում, այսօր կորցրեց վերականգնման պայքարը, գրում է կայքը։
 

Placeholder