Չինուհին պնդում է, որ 40 տարի չի քնել
Քաղաքական
13:21 06/09/2021
Աշխարհ

Չինուհին պնդում է, որ 40 տարի չի քնել

Վերջերս չինական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հենան նահանգի բնակչուհի Լի Չժանինը, որը պնդում է, որ ընդհանրապես չի քնել վերջին 40 տարում: Այս մասին «Oddity Central»-ը։

Չինուհին պնդում է, որ վերջին անգամ քուն է մտել 5-6 տարեկանում և դրանից հետո՝ մոտ 4 տասնամյակի ընթացքում, նա քնելու պահանջարկ չի զգացել: Այդ հանգամանքը հաստատել են նաև չինուհու ամուսինն ու հարևանները, որոնցից ոմանք անգամ փորձել են նրան, սակայն իրենք են արդյունքում քնով անցել: 

Նշվում է, որ կինը մի քանի անգամ բժիշկների է դիմել տարբեր տարիների, սակայն նրանք ոչ մի արտասովոր խանգարում չեն հայտնաբերել օրգանիզմում:

Համենայն դեպս, նրա 40-ամյա անքնության հետ կապված առեղծվածը հաջողվել է պարզել Պեկինի հիվանդանոցներից մեկի մասնագետներին, ուր վերջերս դիմել է Լին: Բժիշկները 48-ժամյա ուսումնասիրության են ենթարկել նրա օրգանիզմը և արդյունքում պարզել են, որ կինն իրականում քնում է, սակայն ոչ բոլորիս համար սովորական եղանակով:

Լին, ինքն էլ չհասկանալով, բայց քնում է, և դրա համար նրան պետք չէ պառկել կամ աչքերը փակել: Բժիշկների խոսքով՝ նա քնում է ամուսնու հետ զրուցելիս, և անգամ իրեն թվում է, թե ինքն արթուն է:

Բժիշկներն այս երևույթը նկարագրելիս նմանեցնում են քնած ժամանակ քայլելուն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չինուհու նյարդերն ու օրգանները չեն հանգստանում քնած ժամանակ և շարունակում են ակտիվություն դրսևորել:

Placeholder
Չինուհին պնդում է, որ 40 տարի չի քնել