ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցը կքննի հաջորդ տարվա հունվարին
Քաղաքական
16:01 06/09/2021
Հայաստան

ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցը կքննի հաջորդ տարվա հունվարին

Սահմանադրական դատարանy քննության կառնի ԱԺ պատգամավորների 1/5-ի դիմումի հիման վրա ԱԺ օգոստոսի 2-ի որոշման Սահմանդրության համապատասխանության հարցը։

Հիշեցնենք, որ այդ որոշումը վերաբերում է Ալեն Սիմոնյանին ԱԺ  նախագահ ընտրելուն։

ՍԴ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, դատաքննությունը կսկսի 2022 թվականի հունվարի 25-ին ժամը 11։00-ին։

Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը։ Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել որոշում ընդունած մարմինը՝ ԱԺ-ն։ Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ դառնալուն կողմ ոն քվեարկել միայն ՔՊ-ական պատգամավորները։ ՔՊ խմբակցության կազմում 71 պատգամավոր կա։

Placeholder
ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցը կքննի հաջորդ տարվա հունվարին