ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի ճամփորդական նոթերը․ Արայի լեռ ու Ծաղկեվանք
Քաղաքական
11:12 06/09/2021
Հայաստան

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի ճամփորդական նոթերը․ Արայի լեռ ու Ծաղկեվանք

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը շարունակում է բացահայտել Հայաստանն ու նրա տեսարժան վայրերը։ Կիրակին դեսպանն անցկացրել է Ծաղկեվանքում, Արայի Լեռում։

«Այս կիրակի այցելեցի Ծաղկեվանք, Արայի Լեռ։ Թագավորի` Արայի դեմքը լավ տեսանելի էր, իսկ մրգերը հասել են ու քաղելու ժամանակն է»,-ֆեյսբուքի իր էջում գրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Նիկո Սխերմերսը Նիդերլանդների առաջին դեսպանն է Հայաստանում։ Նա Հայաստան էր ժամանել անցյալ տարվա օգոստոսի 29-ին։

Դեսպանը նաև բացահայտել է, որ պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ իրեն հրավիրել էին արշավի՝ դեպի Հայաստանի ամենաբարձր լեռան` (4090 մետր) Արագածի հյուսիսային գագաթ:

«Հիացմունքի արժանի լեռ բազում առումներով, առավել ևս հոլանդացու համար, որ սովոր է շուրջբոլորը հարթավայր տեսնել` Նիդերլանդների ամենաբարձր գագաթը Վաալսերբերգն է ՝ 322 մետր, ինչը փոքր է Հայաստանի ամենացածր կետից` Դեբեդի կիրճից, որ 390 մետր խորություն ունի»,-գրել է դեսպանը։

Placeholder
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի ճամփորդական նոթերը․ Արայի լեռ ու Ծաղկեվանք