Հռոմի պապը հույս է հայտնել, որ շատ երկրներ կընդունեն աֆղանական փախստականներին
Քաղաքական
12:58 06/09/2021
Աշխարհ

Հռոմի պապը հույս է հայտնել, որ շատ երկրներ կընդունեն աֆղանական փախստականներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», - ասել է պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում:

«Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար կարևորագույն բանն է: Ու թող բոլոր աֆղանցիները, լինեն նրանք իրենց տանը, ճանապարհին, թե այլ երկրներում, ապրեն խաղաղության ու եղբայրության մեջ իրենց հարևանների հետ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:

Placeholder
Հռոմի պապը հույս է հայտնել, որ շատ երկրներ կընդունեն աֆղանական փախստականներին