Թալիբները հրավիրել են մի քանի երկրներին Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը
Քաղաքական
18:41 06/09/2021
Աշխարհ

Թալիբները հրավիրել են մի քանի երկրներին Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը

«Թալիբան» արմատական շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին ՝ մասնակցելու Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը։ Այս մասին գրում է «Իզվեստիան»։

Ըստ քաջատեղյակ աղբյուրի` նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են: Միաժամանակ, աղբյուրը հստակեցրել է, որ «շարժման առաջնորդը մնալու է իր պաշտոնում» և «վերահսկելու է կառավարությունը»:

Նախորդ օրը Շարժման ներկայացուցիչ Անամուլլահ Սամանգանին ասել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը ներառական կլինիև կներկայացնի երկրի ամբողջ բնակչությանը:

Placeholder
Թալիբները հրավիրել են մի քանի երկրներին Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը