Հայաստանում կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստվել են կանայք
Առողջություն
16:43 06/09/2021
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստվել են կանայք

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ` կատարվել է 303 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195 290, երկրորդ դեղաչափ` 108 035։

Առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, պատվաստվածների մեծ մասը կանայք են։ Առաջին դեղաչափ ստացածների 53.1 տոկոսը կանայք են, երկրրդ դեղաչափ ստացածների՝ 50.3 տոկոսը։

Սա թերևս կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ ուսուցիչների գերակշռող մասը կանայք են։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից կամ ուսուցիչները կլինեն պատվաստված, կամ 15 օրը մեկ պետք է ներկայացնեն  թեստավորման արդյունքը։



 

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստվել են կանայք