Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ
Մշակույթ
09:58 06/09/2021
Հայաստան

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ

Սեպտեմբերի 4-ին Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3֊րդ փուլի շինարարական աշխատանքների Խնձորուտ 2֊րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ ՔԱ 3֊րդ Հազարամյակի։ Այս մասին հայտնում է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ  և դիմել պետական լիազոր մարմին,  այսօր հնագիտական խումբը տեղում զննեց աշխատանքների հետագա ընթացքը տալու համար։
Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- գրել է նա: 

 

Placeholder
Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ