ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Աֆղանստանի բնակիչներին սով է սպառնում
Աշխարհում
19:08 07/09/2021
Աշխարհ

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Աֆղանստանի բնակիչներին սով է սպառնում

Աֆղանստանում սպառվում են սննդամթերքը և այլ անհրաժեշտ ապրանքները: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը՝ երեքշաբթի այդ մասին հայտարարել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակից (OCHA):

«Սնունդը և այլ կենսական նշանակության ապրանքները շուտով կսպառվեն: Մենք կոչ ենք անում միջազգային դոնորներին արագ և առատաձեռն աջակցություն ցուցաբերել»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերել են ՄԱԿ-ի OCHA-ի խոսնակ Յենս Լաերկի խոսքերը:

Կազմակերպությունը նշել է 600 միլիոն դոլար հավաքելու անհրաժեշտության մասին, որը կնպատակաուղղվի սովի սպառնալիքի առջև կանգնած աֆղանական բնակչությանն օգնելուն:

Լաերկի հայտարարությունը հնչել է Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու միջազգային համաժողովի նախօրեին, որը նախատեսված է սեպտեմբերի 13-ին:

Նախկինում փորձագետները նշում էին, որ Աֆղանստանը կանգնած է սննդի շատ լուրջ պակասի առջև: Դա պայմանավորված է ինչպես երկրում տիրող անկայունությամբ, այնպես էլ բերքատվության ցածր տեմպերով: Նման իրավիճակում երկիրը մեծապես կախված կլինի արտաքին պարենային օգնությունից:

Placeholder
ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Աֆղանստանի բնակիչներին սով է սպառնում