Ադրբեջանը որոշել է պատվաստել նաև 16-ից 18 տարեկան դեռահասներին
Տարածաշրջան
12:33 07/09/2021
Տարածաշրջան

Ադրբեջանը որոշել է պատվաստել նաև 16-ից 18 տարեկան դեռահասներին

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, որոշել է 16-ից 18 տարեկան դեռահասներին պատվաստել Covid-19-ի դեմ։ Այս մասին գրում է Interfax.az-ը։

Նախարարությունը նշել է, որ դեռահասները կպատվաստվեն բացառիկ դեպքերում և Ֆայզեր  պատվաստանյութով:

Դեռահասների պատվաստման համար կպահանջվի ծնողներից մեկի գրավոր դիմումը, որում կնշվի պատվաստման պատճառները և երկու ծնողների գրավոր թույլտվությունը:

Նշենք, որ Վրաստանն էլ քննարկում է 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումների հնարավորությունները։

Placeholder