Կքննարկվի ծանրամարտը Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի ծրագրում լինել-չլինելու հարցը․ ՄՕԿ
Սպորտ
20:21 07/09/2021
Աշխարհ

Կքննարկվի ծանրամարտը Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի ծրագրում լինել-չլինելու հարցը․ ՄՕԿ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հաշվետու-ընտրական համագումարը կսկսվի առաջիկա դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

2020 թվականի ապրիլին IWF-ի նախագահի պաշտոնից հրաժարվել է 20 տարի կառույցը ղեկավարած  Թամաշ Այանը: Ապա ժամանակավոր ղեկավար նշանակվել են հաջորդաբար ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեան, թաիլանդցի Ինտարատ Յոդբանգտոյան և  բրիտանացի Մայքլ Իրանին:

ՄՕԿ-ը մտահոգված է IWF-ում անընդմեջ կատարվող փոփոխություններով: Եթե բարեփոխումներ չկատարվեն, ապա կքննարկվի ծանրամարտը Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի ծրագրում լինել-չլինելու հարցը:

Placeholder