07.09.2021. Կորոնավիրուսի 501 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ մահացել է
Օրվա թեմա
11:05 07/09/2021
Հայաստան

07.09.2021. Կորոնավիրուսի 501 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 6-ին կատարվել է 4659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 398 մարդ, գրանցվել է մահվան 18 դեպք:  Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1167 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6106 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում:


 

Placeholder
07.09.2021. Կորոնավիրուսի 501 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ մահացել է