Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է հայկական կողմի ևս 2 զինծառայողի աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։