ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել է ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Աշխարհում
16:00 07/09/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել է ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Մեկ մարդ զոհվել է, յոթը վիրավորվել են ԱՄՆ Կանզաս նահանգի ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ տղամարդը գնդակահարել է առնվազն ութ մարդու այն բանից հետո, երբ նրան երեքշաբթի գիշերը վռնդել են ակումբից:

Ըստ որոշ տեղեկությունների, տուժածներից երեքը ծանր վնասվածքներ են ստացել:

Իրավապահները փնտրում են կասկածյալին:

Placeholder
ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել է ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով