08.09.2021. Կորոնավիրուսի 645 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
Օրվա թեմա
11:08 08/09/2021
Հայաստան

08.09.2021. Կորոնավիրուսի 645 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 7-ին  կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 334 մարդ, գրանցվել է 15 մահվան դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1167 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6121 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում:


 

Placeholder