ԱՄՆ-ում ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտին բռնաբարելու համար
Իրավունք
19:36 08/09/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտին բռնաբարելու համար

ԱՄՆ-ում Կալիֆորնիայի 39-ամյա ուսուցչուհուն մեղադրում են 14-ամյա աշակերտին բռնաբարելու մեջ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «California New Times»- ը:

2020 թվականից Քրիսթալ Ջեքսոնը դասավանդում էր Mountain View անկախ դպրոցում: Ոստիկանության տվյալներով՝ կինը գայթակղել է դեռահասին և երեք անգամ մտերմիկ հարաբերությունների մեջ մտել նրա հետ:

Նրան մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու, անչափահասի ներկայությամբ անպարկեշտ պահվածքի և ծանր հանցագործություն կատարելու նպատակով անչափահասի հետ շփվելու համար:

Շրջանի ոստիկանապետը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նշել է, որ Ջեքսոնը հավանաբար այլ զոհեր էլ է ունեցել, որոնց իրավապահ մարմինը խնդրել է դիմել բաժանմունք:

Կինը ձերբակալվել է և 215 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվել: Հանցագործության դեպքն արձանագրած դպրոցի համակարգողները համագործակցում են իրավապահ մարմինների հետ, սակայն նրանք հրաժարվել են մեկնաբանություն տալ:

Placeholder
ԱՄՆ-ում ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտին բռնաբարելու համար