Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Տնտեսություն
14:44 08/09/2021
Աշխարհ

Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ

Մեդիա մենեջեր Թինա Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Սեպտեմբերի 8-ից Թինա Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրությունում:

«Այս նշանակումն, անկասկած, մեծ պատասխանատվութնուն է։ Մեր հոլդինգի առջև, որն աշխատում է լուրջ մրցակցային միջավայրում, հավակնոտ խնդիրներ են դրված»,- նշել է Կանդելակին։

Հեռուստահաղորդավարուհին խոստացել է ներդնել բոլոր ջանքերը՝ իրեն հանձնարարված նոր խնդիրները հաջողությամբ լուծելու համար։

Placeholder
Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ