ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
Իրավունք
11:49 08/09/2021
Հայաստան

ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրավիրված ասուլիսում ներկայացնում է ՄԻՊ արտահերթ հատուկ հրապարակային զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:

Զեկույցը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Արման Թաթոյանն ասաց, որ զեկույցն ամբողջությամբ հիմնված է ապացույցների վրա, ունի բացառիկ հիմնավորվածություն: 

«Զեկույցի կազմման բոլոր աշխատանքները, վերլուծությունները,  հետազոտությունները կատարվել են  միջազգայնորեն ընդունված մեթոդներով ու սկզբունքներով, որի շնորհիվ  ապահովվել է բարձր հավաստիություն»,- նշեց Թաթոյանը:

Նա նշեց, որ զեկույցը շարադրված է միանգամից անգլերենով, ասուլիսից հետո կհրապարակվի բոլոր փաստերով հանդերձ, փաստեր, որոնք վերաբերում են թե քաղաքացիական անձանց, թե ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքին:

«Այդ փաստերը տարբեր աղբյուներից ստացած ինֆորմացիայով ստուգվել են, դրա համար, վստահաբար պնդում ենք, որ զեկույցն ունի այս առումով ամենաբարձր աստիճանի հիմնավորում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
 

Placeholder
ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար