Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունի հաղորդագրություից, որում մասնավորապես ասվում է.
«Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն» ։