Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքվից Երևան է վերադարձրել երկու հայ զինծառայողների: Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուս խաղաղապահների թելեգրամյան էջից։
Նա ադրբեջանական կողմին է հանձնել ադրբեջանական զինուժի զինծառայող Ջամիլ Բաբաևին, ով օգոստոսի 25-ին ձերբակալվել էր Արցախի տարածքում ՝ Մարտակերտ քաղաքում:
Սպուտնիկ Արմենիան գրել է, որ վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինվորականներն էին՝ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը։