ՏԿԵՆ արձագանքը. Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, ոչ թե համայնք
Քաղաքական
17:22 09/09/2021
Հայաստան

ՏԿԵՆ արձագանքը. Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, ոչ թե համայնք

«Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր»,-արձագանքելով Panorama.am-ի «Ո՞ւր է Տիգրանաշենը» վերնագրով հրապարակմանը՝ հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչությունից։

«Ձեր հարցման մեջ նշված հղմամբ նշված են համայնքները, Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր, ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում»,- ասաց վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Նրա խոսքով, օրենքի ընդունման հիմնավորման մեջ (ինչպես դա կիրառվել է համայնքների միավորման նախորդ 4 փուլերում) թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները, այլ ոչ թե բնակավայրերը, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է»:

«Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք: Տիգրանաշեն գյուղը ներառված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծում՝ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում»,- ասաց Աշոտ Գիլոյանը։

 

Placeholder
ՏԿԵՆ արձագանքը. Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, ոչ թե համայնք