Արևը չի մարում․ Ժան-Պոլ Բելմոնդոյի թոռը՝ հրաժեշտի արարողության ժամանակ
Մշակույթ
20:27 09/09/2021
Աշխարհ

Արևը չի մարում․ Ժան-Պոլ Բելմոնդոյի թոռը՝ հրաժեշտի արարողության ժամանակ

Ֆրանսիացիները հրաժեշտ են տվել աշխարհահռչակ դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյին։ Դերասանը մահացել է սեպտեմբերի 6-ին 88 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել պատմական Փարիզի Հաշմանդամների տան բակում, որտեղ տեղադրվել է դերասանի մեծ դիմանկարը:

Արարողությանը ներկա էին կառավարության անդամներ, դերասանի գործընկերները՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր պատվիրակ Թիերի Ֆրեմյոն, օսկարակիր Ժան Դյուժարդենը, դերասան Սամի Նասերին, երգիչ Պատրիկ Բրյուլը։ Նաև ներկա էին երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրա ընկերուհին ՝ դերասանուհի Ջուլի Գայեն:

Բելմոնդոյի վեց թոռները մասնակցել են հրաժեշտին։ Նրանցից մեկը՝ 27-ամյա դերասան Վիկտոր Բելմոնդոն, խոսել է ընտանիքի անունից:

«Շնորհակալություն, որ մեզ այդքան ուրախություն պարգևեցիր։ Ես հավատում եմ, որ այժմ ժպտում ես, ինչպես միշտ ես արել: Արևը չի մարում: Մենք մտածում ենք քո մասին, մենք սիրում ենք  քեզ»,- ասել է նա:

Placeholder
Արևը չի մարում․ Ժան-Պոլ Բելմոնդոյի թոռը՝ հրաժեշտի արարողության ժամանակ