Էրդողանը սեպտեմբերի 19-ից 22-ը մեկնելու է Միացյալ Նահանգներ
Քաղաքական
13:11 09/09/2021
Տարածաշրջան

Էրդողանը սեպտեմբերի 19-ից 22-ը մեկնելու է Միացյալ Նահանգներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 19-ից 22-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, գրում է Tass-ը։

«Սպասվում է, որ սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 22-ը մեր նախագահը մեկնելու է Միացյալ Նահանգներ», - ասել է Էրդողանի վարչակազմը:

Առաջիկա այցի ծրագիրն այս պահին հայտնի չէ, մինչդեռ թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի այցը ԱՄՆ «չափազանց կարևոր» են համարում:

Էրդողանի վերջին այցը Վաշինգտոն ու հանդիպումն այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եղել է 2019թ․-ի նոյեմբերին։

Placeholder
Էրդողանը սեպտեմբերի 19-ից 22-ը մեկնելու է Միացյալ Նահանգներ