Կորոնավիրուսի հաջորդ ալիքը խիստ վտանգավոր կլինի 60-ից բարձր մարդկանց համար․ վրաց պաշտոնյա
Տարածաշրջան
20:33 09/09/2021
Տարածաշրջան

Կորոնավիրուսի հաջորդ ալիքը խիստ վտանգավոր կլինի 60-ից բարձր մարդկանց համար․ վրաց պաշտոնյա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ հաջորդ տարի՝ նոր տարուց հետո, պետք է սպասել կորոնավիրուսի նոր ալիքների։ Այս մասին գրում է Jnews-ը։

Նրա խոսքով, եթե 60-ից բարձր մարդկանց շրջանում պատվաստման մակարդակը չբարելավվի, հաջորդ ալիքը նրանց համար խիստ վտանգավոր կլինի:

«Պետք է նշել և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այսօր մեր դեպքում հոսպիտալացումն ու մահացությունն ավելի բարձր են 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Այս տարիքային խմբին պատկանող անձանց շրջանում մենք ունենք պատվաստումների ամենացածր ցուցանիշը: Այսպիսով, այս ցուցանիշը պետք է փոխվի հակառակ ուղղությամբ: Պատվաստվածների միջև հարաբերակցությունը պետք է 60 տարեկանից հետո լինի առավելագույն, որպեսզի մենք իսկապես զգանք հոսպիտալային սեկտորի ծանրաբեռնվածության և մահվան ելքերի նվազում:

Հաջորդ ալիքը իսկապես խիստ վտանգավոր կլինի այս տարիքային խմբի համար, եթե մենք չհասնենք նրանց պատվաստմանը»,-ասել է Գաբունիան:

Placeholder