Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կարողանում համաձայնության գալ ներգաղթյալների հարցով
Քաղաքական
17:35 09/09/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կարողանում համաձայնության գալ ներգաղթյալների հարցով

Անգլիական նեղուցով (Լա Մանշ) միգրանտների տեղափոխող նավերը կարող են հետ դառնան նախքան Մեծ Բրիտանիա հասնելը: Այս մասին գրում է «BBC»-ն։

Ինչպես աղբյուրը հայտնում է, ներքին գործերի նախարար Փրիթի Փեթլը հաստատել է, որ իրեն չի հաջողվել համաձայնության գալ ֆրանսիացի պաշտոնակցի հետ նեղուցով ներգաղթյալների անցումները կանգնեցնելուն ուղղված միջոցների հարցով:

Կողմերը ներգաղթյալների հետ կապված հարցով քննարկումներ են անցկացրել չորեքշաբթի: Սակայն, ինչպես տեղեկացրել է կառավարական աղբյուրը, նրանց չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ: Բրիտանական կողմը վճռական է ներգաղթյալների նավակները հետ դեպի Ֆրանսիա ուղարկելու հարցում: 

Ֆրանսիան, իր հերթին, դեմ է այդ քայլին: Երկրի ՆԳ նախարար Ժերար Դարմանինը նշել է, որ «ծովում մարդկանց կյանքի անվտանգությունն առաջնահերթություն է»: Ֆրանսիական կողմի կարծիքով՝ բրիտանացիների քայլերը վտանգավոր են և խախտում են միջազգային ծովային օրենքը, որի համաձայն՝ ծովում վտանգի մեջ գտնվող մարդիկ պետք է փրկվեն:

Հաղորդվում է, որ շաբաթվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալ է հատել Անգլիական նեղուցը:

Placeholder
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կարողանում համաձայնության գալ ներգաղթյալների հարցով