Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինի և Բայդենի երկրորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հոկտեմբերին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին:
«Երկու նախագահի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերին»,- հայտնել է պարբերականը:
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռազմավարական կայունությունը, սպառազինության վերահսկողությունը, կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Ուկրաինայում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: