ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը Պուտինի կողմից պարգևատրվել է ՌԴ հերոսի կոչմամբ
Քաղաքական
14:40 09/09/2021
Աշխարհ

ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը Պուտինի կողմից պարգևատրվել է ՌԴ հերոսի կոչմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը: 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել (հետմահու)՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, քաջության և անձնուրացության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Զինիչևը զոհվել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում իրականցվող ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:  

Placeholder
ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը Պուտինի կողմից պարգևատրվել է ՌԴ հերոսի կոչմամբ