Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը խոստովանել է, որ կարոտում է ամուսնուն և պատմել է նրա առողջական վիճակի մասին: news.ru-ի հաղորդմամբ, նրա խոսքերը ներկայացրել է Racefans.net-ը:
«Մենք միասին ենք: Մենք միասին ապրում ենք տանը, անցկացնում ենք թերապիա: Հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի Միխայելն իրեն ավելի լավ զգա, որպեսզի իրեն հարմարավետ զգա, որպեսզի պարզապես զգա, որ իր ընտանիքը կողքին է»,- ասել է Շումախերի կինը:
Հունվարի 30 -ին տեղեկություն էր տարածվել, որ Գերմանիայում նկարահանվել է ֆիլմ Միխայել Շումախերի մասին `ընտանեկան արխիվից հազվագյուտ կադրերով:
Հիշեցնենք, որ Շումախերը դեռևս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասվածք ստացել: Երկար ժամանակ նա գտնվում էր կոմայի մեջ: 2014-ին նրան հիվանդանոցից տեղափոխել են տուն, որտեղ ստեղծված են նպաստավոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար: