Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
Հասարակություն
15:55 09/09/2021
Հայաստան

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Արարատի մարզի խաղողագործներն այսօր փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Խաղողագործները պահանջում են, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով, մեկ կգ դիմաց վճարելով 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։

Արարտացիները ճանապարհը փակել են Տափերական գյուղի հատվածում: Որոշ ժամանակ փակ պահելուց հետո՝ ոստիկանները բռնի ուժով բացեցին միջպետական ճանապարհը:

Placeholder
Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը