Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Աշխարհում
12:19 09/09/2021
Աշխարհ

Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը, որը թռչում էր Իսլանդիայից դեպի Ֆրանկֆուրտ, հարկադրված է եղել շտապ վայրէջք կատարել Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում այս գիշեր տեղական ժամանակով 12:30-ին։ Այս մասին հայտնել է Bild-ը։

Նշվում է, որ Գերմանիայի հավաքականը տուն էր վերադառնում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում իսլանդացիների դեմ տարած հաղթանակից հետո (4:0):

Ըստ հրատարակության տվյալների, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Շոտլանդիայի վրայով, ինքնաթիռից 7700 ազդանշան է ուղարկվել:

Գերմանիայի հավաքականի Twitter-ում ասվում է, որ չնախատեսված վայրէջքը կապված է անվտանգության նախազգուշական միջոցների հետ: Էդինբուրգից գերմանացի ֆուտբոլիստներն ինքնուրույն են մեկնելու իրենց ակումբներ:

Ահազանգ 7700 նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է:

Նշենք, որ Գերմանիայի հավաքականը Հայաստանի հավաքականին հաղթեց 6:0 հաշվով։

Placeholder
Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել