Արցախի օկուպացված շրջաններից բռնագաղթած բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց
Իրավունք
12:34 09/09/2021
ԼՂՀ

Արցախի օկուպացված շրջաններից բռնագաղթած բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց այս պահին ընթանում է Արցախի Հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի շրջանի բնակիչների բողոքի ակցիան: Արցախից բռնագաղթած քաղաքացիները պնդում են, որ իրենք դուրս են մնացել պետության  հոգացության շրջանակից:

Վերջիններս հայտնեցին, որ Հայաստանում գործում է Արցախից բռնագաղթածների հարցերով զբաղվող շտաբ, որն ոչնչով չի օգնում իրեն: Ցուցարաները պահանջում են իրենց  հատկացնել բնակարարն ՀՀ ցանկացած մարզում:

Բռնագաղթածները հայտարարում են, որ եթե աջակցություն չստանան ստիպված են լինելու դիմելու օտարերկրյա դեսպանատներին ապաստարան սանալու հայցով:

Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը հայտնեց, որ նրանք հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և ճշտում են դրա օրն ու ժամը:

Ցուցարարները հայտնեցին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու և դրանք կանցկացվեն նաև օտարեկրյա դեսպանատների դիմաց:

Placeholder
Արցախի օկուպացված շրջաններից բռնագաղթած բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց