Ալեն Դելոնը հրաժեշտ է տալիս 60 տարվա ընկերոջը՝ Ժան Պոլ Բելմոնդոյին
Օրվա թեմա
13:47 10/09/2021
Աշխարհ

Ալեն Դելոնը հրաժեշտ է տալիս 60 տարվա ընկերոջը՝ Ժան Պոլ Բելմոնդոյին

Ֆրանսիացի լեգենդ Ժան Պոլ Բելմոնդոյի պատվին նախօրեի հուզիչ ազգային տուրքից հետո այս պահին Փարիզի Սան Ժերման դե-Պրե եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս դերասանին։

Եկեղեցի է այցելել նաև Բելմոնդոյի մտերիմ ընկերը՝ Ալեն Դելոնը, որը, ինչպես երևում է տեսանյութում, շարժման հետ կապված խնդիրներ ունի։

Եկեղեցու բակում հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին Ալեն Դելոնին։

Հիշեցնենք, որ Բելմոնդոն մահացել էր սեպտեմբերի 6-ին՝ 88 տարեկանում։

Placeholder
Ալեն Դելոնը հրաժեշտ է տալիս 60 տարվա ընկերոջը՝ Ժան Պոլ Բելմոնդոյին