Գիտնականներն ապացուցել են՝ քաղաքական գործիչների ճարպակալումը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ
Կրթություն, գիտություն
11:00 10/09/2021
Աշխարհ

Գիտնականներն ապացուցել են՝ քաղաքական գործիչների ճարպակալումը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ

«Շնոբելյան մրցանակը» շնորհվել է ամերիկացի գիտնականներին, որոնք փորձի ընթացքում գտել են ապացույցներ, որ տղամարդու մորուքը կարող է պաշտպանել դեմքի հարվածներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շնոբել» մրցանակի (հայտնի է նաև որպես հակա-Նոբելյան մրցանակ) 31-րդ հերթական արարողությունն անցկացվել է առցանց՝ 24 երկրների գիտնականների դափնեկիր դառնալով, հաղորդել են կազմակերպիչները:

Մրցանակը տրվում է այն գիտական հետազոտությունների համար, որոնք նախ ստիպում են ծիծաղել, հետո մտածել: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց համար մրցանակն առաջին հայացքից թվում է անիմաստ կամ անհեթեթ, դրանցից շատերը, ինչպես ակնարկում են կազմակերպիչները, ամեն դեպքում գիտական արժեք ունեն:

Դեմքին հարվածելիս մորուքի «պաշտպանական գործառույթների» բացահայտման համար մրցանակը շնորհվել է հետազոտողներին «Խաղաղության մրցանակ» անվանակարգում:

Բժշկության մրցանակը շնորհվել է այն հետազոտողներին, որոնք ապացուցել են, որ օրգազմը նույնքան արդյունավետ է հարբուխի ժամանակ, որքան հակաբորբոքային միջոցները:

Տնտեսության բնագավառում պարգևը նվաճել են եվրոպացի գիտնականները, որոնք ապացուցել են, որ քաղաքական գործիչների ճարպակալման աստիճանը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ:

Քիմիայի գծով մրցանակը ստացել են Գերմանիայից, Բրիտանիայից, Հունաստանից, Ավստրալիայից մի խումբ գիտնականներ, որոնք կինոթատրոններում ուսումնասիրել են օդի քիմիական կազմը՝ պարզելու համար, թե արդյոք կապ կա հանդիսատեսի կողմից արձակած հոտերի և հեռարձակվող  բռնության տեսարանների միջև:

Էկոլոգիայի գծով մրցանակ են ստացել Իսպանիայից և Իրանից գիտնականները՝ տարբեր երկրների մայթերին նետված ծամոններում գտնվող բակտերիաների տեսակների ուսումնասիրության մեջ, գենետիկ անալիզի կիրառման համար:

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, ընդհանուր առմամբ հանձնվել է տասը մրցանակ։

Placeholder
Գիտնականներն ապացուցել են՝ քաղաքական գործիչների ճարպակալումը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ