Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան իր տարածք մուտքի համար չի ճանաչի մեկ բաղադրիչով պատվաստված լինելու փաստը
Թուրքական իշխանությունները խստացրել են երկիր մուտքի պատվաստումների պահանջները, մեկ բաղադրիչով պատվաստանյութերով պատվաստումները, այդ թվում՝ Sputnik Light-ը, չեն ճանաչվի:Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից:
«Թուրքիա մուտք գործելիս Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, որոնք ստացել են երկու դեղաչափ և պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո 14-օրյա ժամկետ են անցել, կարող են տրամադրվել ամբողջական պատվաստման վկայագիր կամ վերջին վեց ամսվա ընթացքում COVID-19 հիվանդությունը հաղթահարածի վկայական: Նրանցից չի պահանջվի տրամադրել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և հակագենի էքսպրես թեստ: Մեկ դեղաչափով պատվաստումը չի ճանաչվում»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Վերջինս ավելացրել է, որ նրանք, ովքեր վերջին վեց ամսվա ընթացքում երկու դեղաչափով պատվաստման սերտիֆիկատ և COVID-19 հիվանդության հաղթահարման վկայական չեն տրամադրի, ստիպված կլինեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը ներկայացնեն, որը պետք է կատարված լինի մուտքից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ կամ հակագենի էքսպրես թեստի արդյունք ունենան, որն արվել է ոչ շուտ, քան 48 ժամվա ընթացքում: