10.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
Տարածաշրջան
14:54 10/09/2021
ԼՂՀ

10.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 9-ին կատարվել է 143 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12114 քաղաքացու հետազոտություն, որից 1083-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
10.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք