10․09․2021․ Մատաղիսից հայտնաբերվել է  2 աճյուն
Տարածաշրջան
18:24 10/09/2021
Հայաստան

10․09․2021․ Մատաղիսից հայտնաբերվել է 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

«Հայտնաբերվել է ևս 2  հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
10․09․2021․ Մատաղիսից հայտնաբերվել է 2 աճյուն