Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Տաշքենդում
Աշխարհում
18:21 10/09/2021
Աշխարհ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Տաշքենդում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտնել է, որ աշխարհի առաջնությունը կկայանա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ դեկտեմբերի 7-17-ը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Մրցաշարի ավարտից հետո, դեկտեմբերի 20-ին, տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի  հաշվետու-ընտրական համագումարը:

Անտարակույս, գործկոմի կազմը և կանոնադրությունը  լուրջ փոփոխություններ կկրեն,  քանզի դա ՄՕԿ-ի պահանջն է:

Միջոցառման գլխավոր նպատակն է` շարունակվող համավարակի պայմաններում կազմակերպել և անցկացնել մասնակիցների համար ապահով միջավայր:

Placeholder
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Տաշքենդում