Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել
Քաղաքական
14:07 10/09/2021
Աշխարհ

Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը տարածել է Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպման համատեղ հայտարարություն: Իրանի, Չինաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների վերջին վիրտուալ hամաժողովը հյուրընկալում էր Պակիստանի ԱԳ նախարարը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ աֆղան ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և խաղաղության ու հաշտության ցանկացած ծրագիր պետք է համապատասխանի նրանց ձգտումներին:

Հայտարարության մեջ նշվում է․ «Վերոնշյալ վեց երկրների ԱԳ նախարարները, փոխըմբռնման և կառուցողական մոտեցման մթնոլորտում, անդրադառնալով Աֆղանստանից օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերմանն ընդգծել են, այդ երկրի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և որ այդ քայլը պետք է գործնականում նպաստի Աֆղանստանի խաղաղությանը: Այս գործընթացը պետք է տեղի ունենա Աֆղանստանի ժողովրդի առաջնորդությամբ՝ հանուն ազգային խաղաղության և հաշտեցման»:

Հայտարարության մեջ ասվում է, որ Աֆղանստանում տեղի ունեցող փոփոխությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի,  և երկրում պետք է հաստատվի  համապարփակ  քաղաքական կառույց՝ բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ:

Placeholder
Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել