Պուտինը չի բացառել, որ ապագայում կստեղծվի Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան
Քաղաքական
10:47 10/09/2021
Աշխարհ

Պուտինը չի բացառել, որ ապագայում կստեղծվի Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ ապագայում կարող է ստեղծվել Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան, սակայն առայժմ դա չի քննարկվել: Նախագահն այս մասին ասել է բելառուս գործընկերոջ հետ մի քանի ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:  Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հանդիպման սկզբում Ռուսաստանի առաջնորդը ասել էր, որ խնդրել է իր գործընկերոջը գալ Մոսկվա՝ ամփոփելու համար՝ վերջին շրջանում ինչ է արվել Միութենական պետության զարգացման ծրագրերի ուղղությամբ և որոշ հարցերի վերջակետ դնելու համար:

Placeholder
Պուտինը չի բացառել, որ ապագայում կստեղծվի Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան