Սեպտեմբերի 13-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում 3 հարց է
Քաղաքական
18:31 10/09/2021
Հայաստան

Սեպտեմբերի 13-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում 3 հարց է

Այսօր տեղի է ունեցելՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց:

ԱԺ կայքից նաև տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում է՝  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին: 

 

Placeholder
Սեպտեմբերի 13-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում 3 հարց է