Դոնեցկում նավթի պահեստում պայթյուն է որոտացել
Իրավունք
16:12 11/09/2021
Աշխարհ

Դոնեցկում նավթի պահեստում պայթյուն է որոտացել

Պայթյուն է որոտացել է Դոնեցկի նավթի պահեստում ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինը:

Նա սոցիալական ցանցերում գրել է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի Կիրովսկի շրջանում:

Միջադեպի պատճառը չի հրապարակվել: Տուժածների մասին չի հաղորդվում:

Placeholder