Անգլիայում կովերն ուշագնաց եղան «Առաքելությունն անիրագործելի է-7» ֆիլմի նկարահանման ժամանակ
Մշակույթ
14:41 11/09/2021
Աշխարհ

Անգլիայում կովերն ուշագնաց եղան «Առաքելությունն անիրագործելի է-7» ֆիլմի նկարահանման ժամանակ

Անգլիայում կովերն ուշագնաց են եղել «Առաքելությունն անիրագործելի է-7» ֆիլմի նկարահանման ժամանակ: The Sun-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Լեյք թաղամաս» ազգային պարկի տարածքում, որտեղ ֆիլմը նկարահանվում է:

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ դրվագներից մեկում Իթան Հանթի դերը խաղացող դերասանը ստիպված է եղել վայրէջք կատարել պարաշյուտով: Թոմ Քրուզը չորս ցատկ է կատարել, որոնց ընթացքում նկարահանող խումբը միացրել է բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային աղմուկ արձակող սարքեր, որպեսզի երկնքում դերասանին պաշտպանի անօդաչու թռչող սարքերից:

Ըստ թերթի` ուլտրաձայնայնն այնքան ուժեղ է եղել, որ ազդել է շրջակայքում գտնվող կենդանիների, այդ թվում` մի քանի տասնյակ կովերի վրա և նրանք կորցրել են գիտակցությունը: Սարքավորումներն անջատելուց հետո կենդանիները ուշքի են եկել:
 

Placeholder
Անգլիայում կովերն ուշագնաց եղան «Առաքելությունն անիրագործելի է-7» ֆիլմի նկարահանման ժամանակ